Նոր Ջուղայում հանրահավաք է անցկացվել՝ ի զորակցություն Արցախի. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Փետրվարի 24-ին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քեչեճյանի կոչի համաձայն տեղի է ունեցել հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

նկար

Հանրահավաքին ներկա են եղել ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամներ, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտներ եւ պատասխանատուներ, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը։

նկար

Դատապարտելով Ադրբեջանի եւ իր համախոհ երկրների հանցավոր գործողությունները տարածաշրջանում՝ հանրահավաքին պահանջվել է ապաշրջափակել Արցախը։

նկար

--00—ԼՄ