Արոնյանը ոչ-ոքի է խաղացել WR Chess Masters-ի երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

76005dd3-f248-4bc9-9a6d-1860ba766e11.jpg

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները WR Chess Masters-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Գերմանիան ներկայացնող Վինսենտ Կեյմերի հետ: Այժմ Արոնյանը առաջատարների շարքում է 1,5 միավորով: WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

--00—ԶՀ