«Կադիս»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Բարսելոնա»-ի հետ. Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Բարսելոնա»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի 6-րդ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնա»-ին:Այս խաղում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը: Այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց 0:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ 68-րդ րոպեին ստացավ նաև դեղին քարտ:

Այս տուրից հետո «Կադիս»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդն է, իսկ «Բարսելոնա»-ն` 7-րդը:

 --00—ՄՀ