Քննարկվել է Հայաստանի ու Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2023-02-14_15-35-03

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

--00—ՅՄ