«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Alashkert

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

«Իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն»,-ասված է հաղորդագրությունում:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա կարիերայում և խոստացել ֆուտբոլասերներին նոր համալրումների մասին տեղեկացնել մոտ ապագայում։

--00—ՅՄ