ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ձերբակալվել է, մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ»,-ասել է Աբրահամյանը։
--00--ԱՀ