Ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել են «օրենքով գողի» հետ կապ ունեցող 3 ադրբեջանցինեի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

կրակել

Խարկովում իրավապահները բերման են ենթարկել Ադրբեջանի երեք քաղաքացիների, որոնք ապօրինի զենք են պահել: Ձերբակալվածներից երկուսը ժամանել են Ուկրաինա՝ հաստատելու համար ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկի հանցավոր ազդեցությունը եւ բանակցություններ վարելու ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ, հայտնում է 112.ua-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանությանը:

Ձերբակալվածները 26, 31 եւ 36 տարեկան տղամարդիկ են:

«Հոկտեմբերի 23-ին տեղեկատվության ստուգման ժամանակ եւ օտարերկրացիների անձնական իրերը զննելիս քրեական հետախուզության վարչության աշխատակիցները Խարկովի մարզում, Կիեւի եւ Մոսկվայի ոստիկանության բաժինների հատուկ գնդի սպաների հետ միասին, հանցագործների մոտ հայտնաբերել եւ առգրավել են պարկուճներով հագեցած 3 ատրճանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խուզարկությունների ժամանակ իրավապահները հայտնաբերել են խլացուցիչով մշակման նշաններ ունեցող ինքնաձիգ, դրա համար պահեստ՝ հագեցած վեց պարկուճով, 16 փամփուշտ եւ 1 կգ մարիխուանայով տոպրակ:

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել «Զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի հետ ապօրինի վարվել» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում:

--00--ԱՀ