Մարսելում համերաշխության երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Արցախի, որին մասնակցել է 300 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

l-sR9X5a8Fsa

Դեկտեմբերի 15-ին՝ կիրակի օրը, Ֆրանսիայի Մարսել քաղաքում համերաշխության երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Արցախի, որին մասնակցել է 300 մարդ՝ ըստ «Նուվել դ’Աղմենի» պարբերականի։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Խաղաղ երթը մեկնարկել է Միսաք Մանուշյանի անվան հրապարակից եւ ավարտվել Պրադոյի հայկական տաճարի մոտ՝ անցնելով նաեւ Թուրքիայի հյուպատոսության մոտով։

Երթը գլխավորած Պասկալ Շամասյանը եւ Ժերար Գրիգորյանը, որոնք «Վազել՝ հանուն հիշողության» ասոցիացիայի հիմնադիրներն են, ամբողջ քայլերթի ընթացքում դատապարտել են Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ