Ստոկհոլմում քրդերը գլխիվայր կախել են Էրդողանի խրտվիլակը․ Թուրքիայի նախագահը դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Շվեդիայում քուրդ ակտիվիստները հունվարի 11-ին Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմացի սյունից գլխիվայր կախել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նմանվող խրտվիլակը և նրան դիկտատոր կոչել, փոխանցում է «Ազատություն»-ը:

Գործողությունը նկարահանվել է ու տարածվել քրդական խմբավորումների հետ կապ ունեցող ինտերնետային կայքերում։Տեսանյութում մոնտաժվել է նաև 1945 թվականին Իտալիայի նացիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիի մահապատժի կադրը, որին նույնպես կախել էին գլխիվայր։

«Պատմությունը ցույց է տվել, որ այսպես են ավարտում դիկտատորները։ Ժամանակն է, որ Էրդողանը հրաժարական տա նախքան Թաքսիմ (հրապարակ` Ստամբուլի կենտրոնում) հրապարակում կախաղան հանվելը»,- լսվում է հաղորդավարի ձայնը տեսանյությում։

Էրդողանը քրեական հայց է ներկայացրել Անկարայի դատախազություն Ստոկհոլմի ակցիայի կազմակերպիչների դեմ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով, Ստոկհոլմի ակցիան գնահատվել է «ահաբեկչական պրոպագանդա»։

--00—ԼՄ