Հրդեհ` Արշակունյաց պողոտայում, տարահանվել է 10 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

3a8fff52-7573-45b3-afcc-b07f9b56b2d2.jpg

Հունվարի 6-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։

Փրկարարները տարահանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը (50 քմ)․ տուժածներ չկան։Bottom of Form

--00—ԶՀ