Անահիտ Ավանեսյանն ու վարչապետի տիկինն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժվող փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

321435021_506919064839095_6987145812670698884_n.jpg

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Անահիտ Ավանեսյանը փոքրիկներին մաղթել է շուտափույթ ապաքինում և երազանքների կատարում:

Հնչել են նախատոնական մաղթանքներ, երեխաներին զվարճացրել և նվերներ են հանձնել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Ամանորյա երգուպարին հաջորդել է «Խամաճիկների պետական թատրոնի»` փոքրիկներին նվիրված ներկայացումը:

--00—ԶՀ