Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

190174

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթացքում են Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Գործընթացը նշված վարչական շրջաններում նախանշվում է ավարտել մինչև տարեվերջ:

Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:

Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

Մայրաքաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021թ.-ից համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների տեղադրման և առկա համակարգերի նորոգման աշխատանքներ: Փոխարինվել է 39 հիդրանտ: Ընթացիկ տարում տեղադրվել է շուրջ 100 հիդրանտ, իսկ

2023թ. դրանց թիվը կավելանա ևս 98-ով՝ ամբողջությամբ ավարտելով ծրագիրը»:

--00—ՅՄ