Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Համբարձում Մաթևոսյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

--00--ԱՀ