Բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ, որպեսզի թույլ չտան Արցախի բլոկադան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։

«Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ`որպեսզի թույլ չտան Արցախի բլոկադան»,- գրել է նա։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Նշենք՝ Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։

--00—ԱՊ