Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր. Հանրային հեռուստաընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1097844.thumb (1).jpg

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր:

«Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով», - նշված է հայտարարության մեջ:

Հեռուստաընկերությունից հայտնել են, որ վաճառքի այլ աղբյուրներ չկան. «Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ չդառնալու համար»:

--00—ԶՀ