ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Բելառուսը չի մասնակցի «Եվրատեսիլ-2021»-ին, քանի որ ներկայացած երգը չի համապատասանում մրցույթի կանոններին։ Այս մասին հայտնում է Եվրոպական հեռարձակող միությունը։
Նշվում է, որ ստեղծագորությունն ուսումնասիրվել է միության կողմից, որից հետո արվել է եզրակացություն, որ այն, ինչպես և առաջինը, խախտում է մրցույթի կանոնները։
Բելառուսական կողմն այդ որոշումը համարում է քաղաքականապես մոտիվացված։
--0--ԿԿ