Պեմզաշենում 31-ամյա կնոջ ու նրա երեխաների սպանությունների մեղադրյալներից մեկը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

7b9f3026-11ef-4b11-8866-b81b4fb29ba1.jpg

Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա կնոջ ու նրա երկու անչափահաս երեխաների սպանության մեջ կասկածվողներից ու մեղադրյալներից մեկը` 32-ամյա Վ.Բ.-ն, կալանավորվել է։

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից և հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Կալանքի որոշումը դատարանում հրապարկվել է լուսաբացին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի որոշմամբ։

Որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը։ Մյուս մեղադրյալը Ա․Բ․-ն է, որի մասով նույնպես կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։

--00—ԶՀ