Վերահաստատել եմ Ադրբեջանի պատրաստակամությունն խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

,

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը:

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Վերահաստատել եմ Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի  շուտափույթ ստորագրմանը և կոչ եմ արել մնալ այն գործողություններից, որոնք կխաթարեն գործընթացը», - գրել է Բայրամովը:

--00--ԱՀ