Տարածաշրջանում ամենացածր տարեկան գնաճը Հայաստանում է, Վրաստանը երկրորդն է, Ադրբեջանը՝ երրորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի սեպտեմբերին բարձր գնաճ է նկատվել, գրում է aliq.ge-ն։

Ըստ աղբյուրի՝ վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 11,5 տոկոս, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 10,9 տոկոս։

Հարևան Թուրքիայում 2022 թվականի սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 83,5 տոկոս:

Ադրբեջանում սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակը բնութագրվում է աճի միտումով. երկրում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 15,6 տոկոս:

Գնաճը բարձր է նաև Ռուսաստանում, որտեղ սեպտեմբերին տարեկան գնաճի մակարդակը կազմել է 13,7 տոկոս:

Հայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 9,9 տոկոս։ Ի դեպ, տարածաշրջանում ամենացածր գնաճը Հայաստանում է, իսկ Վրաստանը Հայաստանից հետո գնաճի տեմպով երկրորդ տեղում է։

--00—ԼՄ