Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին «ԳԱԶԵԼ»-ը շրջվել է, վարորդն արգելափակվել է ներսում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 1-ին կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում շրջվել է․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Գ.-ին (ծնված 1992 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

--00--ԱՀ