Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով artigercek.com-ը, ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են, մասնավորապես, ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքերը:

Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը:

--00--ԱՀ