Ուկրաինայի մի շարք քաղաքներ հրթիռակոծվում և հրետակոծվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ֆդ

Այսօր առավոտյան ռուսական ուժերը թիրախավորել են Կիևը և Ուկրաինայի այլ բնակավայրեր։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել։

«Մնացեք ապաստարաններում, մի՛ անտեսեք անվտանգությունը»,- զգուշացրել է Տիմոշենկոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևի հրթիռակոծությունների մասին լուրերը հաստատել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևի մետրոպոլիտենը դադարեցրել է գնացքների շարժը կարմիր գծով։ Բոլոր ստորգետնյա կայարանները ծառայում են որպես ապաստարան։

--00—ԻԴ