Չափազանցություն չի լինի ասել, որ հենց Ձերն է ամենից կարևոր առաքելությունը. Ավինյանը՝ ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

78

Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Չափազանցություն չի լինի ասել, որ հենց Ձերն է ամենից կարևոր մասնագիտությունն ու առաքելությունը. գալիք սերնդի հաջողությունները անձամբ ձեզանով է պայմանավորված: Կարող ենք վստահ լինել, որ Ձեր շնորհիվ այսօրվա աշակերտներն ու ուսանողները հարստացնելու են մեր ժողովրդի ականավորների և շնորհալիների շարքերը:

Բոլորիս ունեցած ձեռքբերումների գործում անուրանալի է ուսուցչի դերը:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ մեր երկրի զարգացման գործում ունեցած ավանդի, դաստիարակած և կրթած սերունդների և բարեխիղճ աշխատանքի համար:

№ 74 դպրոցի աշակերտները դասվարի հետ, 1956թ․»,- գրել է նա և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:

4

--00—ԻԴ

 

Տեսանյութեր