Եթե թշնամին տեսնի, որ պատրաստ ես կամավոր հանձնել հայրենիքիդ մի մասը, ապա մնացածը կվերցնի ուժով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

74

Ռուսաստանն այսօր ցույց տվեց, որ պետության տարածքը չի չափվում քառակուսի կիլոմետրով, այն չափվում է միլիմետրովու դրա համար թափված արյան կաթիլներով: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը .

«Թշնամու տված քարտեզի GPS-ով սահման գծելու և այդ հիմքով թշնամուն հայրենիքը հանձնելու շարունակությունն արդեն առանց քարտեզի ու GPS-ի տարածքների կորուստն է, բայց արդեն հարյուրավոր զինվորների արյան ու կյանքի կորստով:

Եթե թշնամին տեսնի, որ պատրաստ ես կամավոր հանձնել հայրենիքիդ մի մասը, ապա մնացածը կվերցնի ուժով՝ բայց արդեն առանց քեզ հարցնելու . . .»

--00—ԻԴ