Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

զինվոր

Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Այժմ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

--00--ԱՀ