Ադրբեջանը, երբեք չի հարմարվել իր մեծ հարևանների քաղաքականությանը, այլ ունի իր սեփականը․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ալիև Զանգեզուրի միջանցք

«Մենք երբեք չենք հարմարվել մեր մեծ հարևանների քաղաքականությանը։ Մենք միշտ ունեցել ենք մեր քաղաքականությունը, այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք հաջողակ ենք»։ Այս մասին Իտալիայում 48-րդ «Cernobbio» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ունի կայուն քաղաքական դիրք և կայուն տնտեսություն։

«Բաքվին հետաքրքրում են նոր գլոբալ աշխահակարգի հետևանքները Հարավային Կովկասի համար, տարածաշրջանի հիմնական երկրների դիրքորոշումները՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու հեռանկարների համատեքստում»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իրենք դիտարկում են իրավիճակը և գործելու են իրենց ռազմավարությանը համապատասխան։ 

--00--ԱՀ