Շառլ Միշելը և Ալիևը քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

գֆգֆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման օրակարգը։

Հիշեցնենք, որ  այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

--00—ԻԴ