Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1653052863_7429099

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

--00—ՅՄ