Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն, Skoda-ն և Honda-ն, վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Հայկ Մարությանը, ով, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացավ վթարի վայրից։ 

--00--ԶՀ

 

Տեսանյութեր