Ավտովթար Լոռու մարզում. 23-ամյա վարորդը Lexus GX-470-ով կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

հասարակական

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Արայիկ Մակինյանը՝ իր վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի ընթանալիս, Վանաձորյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան:   

Տեսանյութեր