Կրեմլը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ և կողմերին զսպվածության կոչ է անում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

1765074414_0_104_3082_1838_1920x

Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ և կողմերին զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կոչ է անում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով նախագահի գրաֆիկում այլ ղեկավարների հետ նախատեսված հանդիպումներ չկան, սակայն, անհրաժեշտության դեպքում, նման շփումները կարող են իրականացվել օպերատիվ կերպով։ Չենք կարող բացառել, որ իրավիճակը կքննարկվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ»,- ասել է Պեսկովը։

--00--ԶՀ

Տեսանյութեր