Լավրովը և Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

․

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները նշել են Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին ս․թ․ փետրվարի 22-ին ստորագրված հռչակագրի համատեքստում երկկողմ համագործակցության զարգացումը։ Կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային սյուժեի վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ  նոյեմբերի 26-ի՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների դրույթներին համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00--ԱՀ