Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 8, 24News

․

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Պարույր Սաֆարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Գասպար Միրզոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, 82-ամյա Ռոզա Սաֆարյանն ու 23-ամյա Գայանե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Պ. Սաֆարյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ հրշեջ-փրկարար, իսկ Opel-ի վարորդ Գ. Միրզոյանը աշխատում է  Արարատի մարզում գործող «Վան Հացատուն» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

--00--ԱՀ