Աշտարակում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացիներից 4-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

35527_v1.thumb_.jpg

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

--00--ԶՀ