Ռուսական ուղղաթիռներով Հայաստան են տեղափոխվում Ստեփանակերտի պայթյունից վիրավորվածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

24News-ի տրամադրության տակ են հայտնվել տեսանյութեր ու նկարներ այն մասին, թե ինչպես են ռուսական ուղղաթիռներով Հայաստան տեղափոխվում Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորները։

1

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով ամենաքիչը 68 մարդ է մահացել, կան 290-ին մոտ վիրավորներ ու բազմաթիվ անհետ կորած անձինք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ