Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 6, 24News

43F7B7DB-1B7F-483F-A935-6B7C4176AD0B.jpeg

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե  պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, Հակոբյանն ասաց.  «Այդպիսի բան չկա»:

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին դադարեցրել էր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել էր Հակոբյանի բացակայություններով, խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելով:

--00--ԶՀ