Վարչապետը վերադառնում է 1987 թ․,երբ Արցախն Ադրբեջանի կազմում էր և պայքարում էինք հանուն իրավունքների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Վարչապետը վերադառնում է 1987 թ․, երբ Արցախն Ադրբեջանի կազմում էր, իսկ մենք պայքարում էինք հանուն իրավունքների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրավաշտպան Վարդան Հարությունյանը։

Հարությունյանի համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմության օրակարգն արհեստական էր, ընդհանրապես ներքին անկայանությունը ՀՀ-ի շահերի դեմ է։ 

Իրավաշտպանի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է կառավարեն այնպիսին գործիչներ, որոնք կապ չունեն պարտության հետ, քանի որ նախկինների հարթած ճանապարհով, որով մենք քայլում էինք, Փաշինյանի օրոք սկսեցինք վազել։ Այսինքն՝ նրանք են մոտեցրել պարտությունը, իսկ Փաշինյանը կյանքի է կոչել, և այս առումով նա այլևս չի կարող բանակցել, նրա հնարավորությունները սուղ են։

Մանրամասները՝ տեսանյութում։