Աղետ է, երկրաշարժ, պետք է անսալ Տեր-Պետրոսյանի հորդորին, փրկվել, հետո՝ հաշիվները մաքրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությանը, այն է՝ երեք նախագահների համաձայնության դաշինքով մասնակցել հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ասում է, որ պետության լինելիությունն է դրված նժարին, հետևաբար՝ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը պետք է մի կողմ դնեին ներքին թշնամությունն ու կանխեին աղետը:

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նա պատերազմն ու հետպատերազմական իրավիճակն աղետի, երկրաշարժի հետ է համեմատել՝ ընդգծելով, որ պետք է ընդունել Տեր-Պետրոսյանի հորդորը՝ փրկվել, հետո նոր միայն հաշիվներ մաքրել:

«Եթե Սարգսյանն ու Քոչարյանը Տեր-Պետրոսյանի ասածը չեն լսում, ուրեմն կա՛մ չեն հասկանում վտանգը, կա՛մ իրենց թելադրված խաղով են առաջնորդվում: Նրանք Հայաստանը թուլացրել են, բայց հիմա վրեժխնդիր լինելու ժամանակը չէ: Երկուսով ամեն ինչ արեցին, որ մերժելի ու ատելի դառնան, ու Փաշինյանը գա իշխանության: Սարգսյանը, Քոչարյանն ու Փաշինյանը երկիրը տարան ձախողման ու շարունակում են նույնն անել»,- շեշտել է իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում։