ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Օրերս Կապանի ոստիկանության կողմից քաղաքացիների ձերբակալություններում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։ Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը դեռ պետք է ապացուցվի։
«Մենք ճանաչում ենք մեր ոստիկանությանը։ Առիթի դեպքում ոչ համաչափ ուժ կիրառել են, բայց թե դա տարածվում է այս վերջին դեպքի վրա, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- այս մասին իրավապաշտպանն ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների, վեթինգի մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունը հետ քայլ է արել՝ հրաժարվելով հեղափոխության թելադրած օրակարգից և ստանձնած պարտավորությունից։
Շարունակությունը՝ տեսանյութում։