Փաշինյանը փորձում է նմանակել Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին, իր երազանքն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

«Փաշինյանը փորձում է նմանակել Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին, իր երազանքն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Վարդան Հարությունյանը։ Նրա համոզմամբ՝ ՔՊ-ականները պատմություն են կերտում, որտեղ իրենք կլինեն բացասական, աղետաբեր հերոսներ, իսկ Փաշինյանը փոփոխական կերպար է։ Նա տարբեր ժամանակներում եղել է լիբերալ, նացիոնալիստ, բայց ավելի շատ պոպուլիստ։

Խոսելով խաղաղության մասին, Հարությունյանն այն համոզմունքը հայտնեց, որ խաղաղության հասնելը իհարկե կարևոր է, բայց հիմա ի՞նչ պետք է զիջի ՀՀ-ն, Ադրբեջանն արդեն ուժով տարել է այն, ինչ պետք է զիջեինք մինչև պատերազմը։ 

Իրավապաշտպանի կարծիքով, ՀՀ-ն այլևս խաղացող և զրուցակից չէ գործընկերների համար, աշխարհաքաղաքական կենտրոնները նրա հաշվին խնդիրներ են լուծում։

Մանրամասները՝ տեսանյութում։