Պուտինը Թուրքիա չի գնալու․ Պեսկովը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Պուտին Թուրքիա Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հետ կապված տեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Դմիտրի Պեսկովը հերքել է Պուտինի՝ Անկարա այցի նախապատրաստման մասին տարածված տեղեկությունը։

Նա ասել է, որ առաջիկա օրերին Պուտինի՝ Անկարա այցի համար նախապատրաստական ​​աշխատանքներ չեն տարվում։

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Պուտինը մոտ օրերս կայցելի Թուրքիա։

--00--ԱԱ
 

Տեսանյութեր