Այգեձոր թաղամասի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է, լցվել ճանապարհի երթևեկելի գոտի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1

Մայիսի 16-ին՝ ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

--00—ԼՄ