Վանաձորում 47-ամյա կինը պատուհանները մաքրելիս անզգուշաբար ընկել է 4-րդ հարկից և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

b23b213d5fdda0467cc3838df917422b.jpg

Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է  ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ, 47-ամյա Արմինե Ս-ն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

--00--ՀԶ