40-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի, վերջինս հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

․

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում  Մեծամոր քաղաքի 17 շենքի դիմաց, երթևեկելի գոտում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Զոյա Դ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Մեծամոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Անդրանիկ Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:20–ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:

--00--ԱՀ