2018-ին փողոց փակողները պետք է ասեին, որ իրենց համար Արցախ գոյություն չունի, այն Ադրբեջանի կազմում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

2018-ին փողոց փակողները պետք է ասեին, որ իրենց համար Արցախ գոյություն չունի, այն Ադրբեջանի կազմում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ․-ին խորհրդարանի փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Բրյուսելից երևում է Հարավային Կովկասը, իսկ Արցախի օրակարգ չկա ընդհանրապես, և դա հստակ դրսևորվեց Շառլ Միշելի տարածած հայտարարությունում։

Սահակյանի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարը գնացել է Ադրբեջանի ղեկավարին հանդիպելու այնտեղ, որտեղ Արցախի հարց գոյություն չունի։

«Մեծ հաշվով, Փաշինյանն է դա փաստում, քանի որ այս իշխանությունների քաղաքականության մեջ Արցախ գոյություն չունի»,-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։