Դառնության բաժակն իշխանությունն ու ընդդիմությունը միասին պիտի խմեն, համերաշխություն է պետք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է 1992-98 թթ․-ին խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են խորհրդարանական կյանքը, 8-րդ գումարման ԱԺ-ի արդյունավետությունն ու Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները։

Սահակյանի համոզմամբ, Հայաստանը բավականին ծանր իրավիճակում է գտնվում, պատերազմը շարունակվում է, իսկ միակ ելքը համերաշխությունն է, այսինքն՝ խորհրդարանում ներկայացված ուժերը պետք է մի կողմ դնեն կուսակցական շահն ու առաջնային պլան մղեն պետության շահերը։

Նրա կարծիքով, կառավարությունը չպետք է լինի կուսակցական, դրանում պետք է ներառված լինեն խորհրդանական բոլոր ուժերը։

«Խոսքը ճգնաժամային կառավարման մասին է, որի հիմքում պրոֆեսիոնալիզմն է։ Իսկ ցավոտ որոշումները պետք է կայացվեն միասնաբար և չմնան միայն ՔՊ-ի վրա։ Պատկերավոր ձևակերպմամբ, եթե եկել է դառնության բաժակը խմելու պահը, ապա իշխանությունն ու ընդդիմությունը դա պետք է անեն միասին»,-նկատեց մեր զրուցակիցը։  

Մանրամասները՝ տեսանյությում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր