Այսօր գեներալ-մայոր, Հայաստանի Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան տարելիցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

277521565_10

Այսօր գեներալ-մայոր, Արցախյան Ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է: Այս մասին գրել են ԵԿՄ վարչության ֆեյսբուքյան էջում։

«Հայրենասիրության վառ կերպարներից էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար: Անգնահատելի է Արկադի Տեր-Թադեւոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:

Արկադի Տեր-Թադեւոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:

Հավերժ փա՛ռք ու հիշատակ լեգենդար գեներալ,

Մեր խոնարհումը Քեզ, Կոմանդո՛ս»,- ասված է գրառման մեջ:

--00—ՀԶ