ՌԴ-ում դեպի հարավ թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24New

245753.jpg

Դեպի հարավ եւ Ռուսաստանի կենտրոնական մաս թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ի հայտարարությանը։

«Մինչեւ 2022թ. ապրիլի 7-ի ժամը 03.45-ը (Մոսկվայի ժամանակով) երկարացվել են դեպի ռուսական հետեւյալ օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները. Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա»,- նշել են գերատեսչությունում։

«Ռոսավիացիա»-ում նշել են, որ ավիափոխադրումների համար բաց են մնում Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։

--00--ՀԶ