«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News    

Ուկրաինա

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան՝ կապված տարածաշրջանում կայուն իրավիճակի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքներն իրականացվելու են դեպի Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան շաբաթական երկու անգամ: 

Ավելի վաղ ընկերությունը հետաձգել էր դեպի Երևան թռիչքները՝ կապված կոնֆլիկտի շրջանում անվտանգության բարձր ռիսկի հետ: 

--00—ՄՀ