Ռուսաստանը կդիմանա պատժամիջոցներին․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

․

Ռուսաստանը կդիմանա իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, իսկ հակառուսական սահմանափակումները մեծ հարված են հասցնում  այն երկրների տնտեսություններին, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են  սահմանել, և պարզ չէ, թե ով առավել կտուժի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ղազախստանի սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ դժվար կլինի, սակայն Ռուսաստանը կդիմանա, կմաքրի իր տնտեսությունը, այն ավելի արդյունավետ, ավելի անկախ կդարձնի:

--00--ԱՀ